Պիցցերիայում ճաշող Զելենսկիից օգնություն են խնդրել (տեսանյութ)
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին նկատել են Կիևի պիցցերիաներից մեկում: Նրան մոտեցել է ակտիվիստ Միխայիլ Կովալչուկը, որն իր ու քաղաքական գործչի զրույցի տեսագրությունը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
Ակտիվիստը խնդրել է Զելենսկիին օգնել իրեն՝ ազդելով Կիևի շինարարական ընկերություններից մեկի վրա:
Զելենսկին բավականին հանգիստ կերպով է արձագանքել խնդրանքին՝ ասելով, որ իրավիճակի մասին ոչինչ չգիտի, և առաջարկել է ոստիկանություն դիմել: Նա հավելել է, որ ուշադրության կառնի իրեն փոխանցված տեղեկությունները:
Տեսանյութից դատելով՝ Զելենսկին պիցցերիայում է եղել իր նախընտրական շտաբի իրավաբան Անդրեյ Բոգդանի հետ: