Պատգամավորի կինը որոշել է վետերաններին շնորհավորել մերկապարով. Տեսանյութ
Ցավոք, Հաղթանակի օրը շատերի համար ոչ միայն առիթ էր հիշելու Հայրենական մեծ պատերազմի վետերանների հերոսությունները, այլև գովազդվելու։ Օքսանա Յակոլվևան՝ պատգամավոր Ալեքսեյ Յակովլևի կինը, որն առավել հայտնի է Yaxana կեղծամվամբ, որոշել է առանձնանալ։ Նա ոչ միայն երկու երեխաների մայր է, այլև պարուհի և երգչուհի։
Նա տեսանյութ է նկարահանել՝ որոշելով վետերաններին շնորհավորել մերկապարով։ Yaxana-ն առաջին անգամ հատնի է դարձել նախորդ տարվա սեպտեմբերին, երբ որոշել է իր տեսահոլովակը նկարահանել Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության մեջտեղում։
Նշենք, որ եթե նա պարեր պարզապես զինվորական թեմատիկայով երգի հնչյունների ներքո, պարի շուրջ աղմուկ չէր բարձրանա։ Սակայն կարմիր բանակի զինվորական բլուզ և պիլոտկա կրելու միտքը, որոնցով մարդիկ այդքան դժվարությամբ, արյամբ և տառապանքով թշնամուց հաղթանակ են կորզել, մեղմ ասած, անհաջող է։