Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուն, որը ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, հրաժարվել է ընդունել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քաղաքապետի ընտրությունները չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշումը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Իմամօղլուն հայտնել է, որ ԿԸՀ-ի որոշումն իր համար չունի որևէ իրավական հիմք:
«Ես ինձ Ստամբուլի քաղաքապետ եմ համարում»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Ավելի վաղ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը դիմել էր ԿԸՀ՝ Ստամբուլում կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին որոշումը չեղարկելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԿԸՀ-ն օրեր առաջ չեղարկել էր Ստամբուլում մարտի 31-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ հունիսի 23-ին քաղաքում կանցկացվեն նոր ընտրություններ:
Հայտնի է, որ ընտրությունները չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու խնդրանքով ԿԸՀ էր դիմել երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի թեկնածուն պարտվել է Իմամօղլուին:
Ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուն 13 729-ով ավելի շատ ձայն էր հավաքել իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմից և ապրիլի 17-ին ստանձնել էր քաղաքապետի պաշտոնը: