Լրագրող Սերգեյ Դորենկոյի՝ մոտոցիկլետով կողաշրջվելու պահը ցուցադրող տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութեր)
Ռուսական «Говорит Москва» («Մոսկվան է խոսում») ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոյի՝ մոտոցիկլետով կողաշրջվելու պահը ցուցադրող տեսանյութը հայտնվել է համացանցում: Տեսագրությունը հայտնվել է 360tv-ի թելեգրամյան ալիքում:
Կադրերում երևում է՝ ինչպես է մոտոցիկլետը վթարային ազդանշանը միացրած ընթանում, ինչից հետո դրա ընթացքը դանդաղում է, այն հատում է հանդիպակաց գոտին և շրջվում մեքենաների հոսքի առաջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Դորենկոն մահացել է մայիսի 9-ին՝ Մոսկվայում: Ինչպես հայտնել է աղբյուրը, լրագրողի ինքնազգացողությունը վատացել է: Նա ընկել է մոտոցիկլետից, ականատեսները շտապօգնություն են կանչել, սակայն փրկել նրա կյանքը բժիշկներին չի հաջողվել:
Նշվում է, որ նա մահացել է սրտի կանգի պատճառով: