Չինուհին փորձում է տեսախցիկի առաջ կենդանի ութոտնուկ ուտել, սակայն հազիվ է ազատում դեմքը ծովային արարածի «ճանկերից» (տեսանյութ)
Չինուհի բլոգերը, որն ուղիղ հեռարձակմամբ ցույց է տվել, թե ինչպես է փորձում խաղաղօվկիանոսյան կենդանի ութոտնուկ ուտել, սկսել է ճչալ ցավից, երբ ծովային կենդանին իր շոշափուկներով ամուր կառչել է աղջկա դեմքից:
Ինչպես ներակայցնում է Oddity central-ը, երիտասարդ չինուհին, որը հայտնի է չինական սոցցանցերում, ծրագրում էր տեսախցիկի առաջ ողջ-ողջ ուտել ութոտնուկին, թեև հրապարակված տեսանյութն արդեն իսկ սկսում է այն պահից, երբ աղջիկը փորձում է դեմքն ազատել կենդանուց:
Նա դժվարությամբ հաջողացնում է պոկել կենդանուն դեմքից, թեև ձախ այտին թեթև վերք է առաջանում: