Ֆիլիպինների նախագահի վրայով ելույթի ժամանակ հսկայական ուտիճ է սողացել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգ Դուտերտեի վրայով ելույթի ժամանակ հսկայական ուտիճ է սողացել։
Դուտերտեն ներկայացնելիս է եղել այն թեկնածուների արժանիքները, որոնց նա սատարել է միջանկյալ հարցումների ժամանակ, եւ չի նկատել իր վրայով սողացող ուտիճին։ Օգնականը փորձել է թղթերի տրցակով քշել կենդանուն։ Դուտերտեն չի հասկացել, թե բանն ինչում է եւ զարմացած նայել է նրան։ Այնուհետեւ հանգիստ թափ է տվել ուտիճին եւ կատակել, թե միջատը ընդդիմադիր կուսակցությունից է։
Սոցցանցերի օգտատերերը անմիջապես արձագանքել են միջադեպին։ «Ուտիճը, հավանաբար, հասկացել է, որ Դուտերտեն ամենազզվելի աղբն է, որ ինքը երբեւէ տեսել է»,- գրել է @andy_crush-ը։ «Ես երբեք չեմ կարծել, որ կասեմ սա, բայց դա լավ աշխատաննք էր, թանկագին ուտիճ»,- գրել է @keeyaaraaa-ն։