Թուրքիայում ծովից դուրս են բերել 1․5 տոննա մարիխուանա
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ոստիկանությունն Էգեյան ծովից դուրս է բերել 1551 կգ մարիխուանա, հայտնում է Milliyet-ը: Թմրանյութի խմբաքանակը հայտնաբերվել է Հայվանլիկ քաղաքի ափամերձ ջրերում:
«Մարիխուանան, որը փաթեթավորված էր վակուումային տոպրակների մեջ, 6 անձինք փոխադրել են նավակով, որը ծանրությունից սուզվել է»,- հայտնել են իրավապահները:
Նավի խորտակվելուց հետո պարկերը հայտնվել են ծովում, որտեղից դրանք դուրս են բերել իրավապահները: Կասկածելի փաթեթների մասին նրանց հաղորդել են տեղի բնակիչները:
Բեռը փոխադրող անձինք բերման են ենթարկվել: