«Ասանժին պատրաստվում են սպանել»․ Պամելա Անդերսոն
Ամերիկացի դերասանոհհի Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին վտանգ է սպառնում, քանի որ նրան կարող են սպանել։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։
Դերասանուհին ասել է, որ Լոնդոնի բանտում այցելել է Ասանժին։ Անդերսոնն ասել է, որ վախենում է նրա անվտանգության համար և կարծում, որ արտահանձնումը հաղթահարելու ոչ մի տարբերակ չունի։
Նա նաև ասել է, որ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի Ասանժը չարտահանձնվի, քանի որ այստեղ կենաց-մահու հարց է։