Վրաստանում ռուս սահմանապահները գողացել են գյուղի անասունների նախիրը
Ռուս սահմանապահները գողացել են Գորիի շրջանի Ծիթելուբանի գյուղի անասունների նախիրը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Գյուղի բնակիչների փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները հատել են շփման գիծը, երբ հովիվը մոտակայքում արածեցնում էր անասուններին, նախիրը քշել են սահմանի մյուս կողմ:
Հայտնի է, որ դեպքի մասին գյուղի բնակիչներն արդեն տեղեկացրել են պատկան մարմիններին: