«Մենք չենք ընդունում օտարերկրյա գործընկերներից ստացած քննադատությունը». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ նշանակելու որոշման մասին
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է այլ պետությունների քննադատությունը, որը կապված է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու որոշման հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ մարտի 31-ին կայացած ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, մինչդեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն պարտվել էր:
Հայտնի է, որ իշխող կուսակցությունը ԿԸՀ-ից պահանջել էր չեղարկել արդյունքները և, ինչպես հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը, ԿԸՀ-ն արդյունքները չեղարկելու որոշում է կայացրել: Այժմ որոշված է, որ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները կայանալու են հունիսի 23-ին:
Օզելի խոսքով՝ արդյունքների չեղարկումը պայմանավորված է այն փաստով, որ որոշ ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների մի շարք անդամներ նշանակված են եղել ոչ պետծառայողների շարքից, ինչպես նաև եղել են առանց ստորագրության արձանագրություններ:
«Բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն օրենքի շրջանակում կայացված որոշմանը: Մենք չենք ընդունում որոշ օտարերկրյա գործընկերներից ստացած քաղաքական քննադատությունը, որը վերաբերում է ԿԸՀ-ի որոշմանը: Թուրքիան իր ժողովրդավարական հասունությունն ապացուցած երկիր է, և ԿԸՀ-ի տվյալ որոշումն ուղղված է ընտրողների կամքի դրսևորման ապահովմանը»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Իմամօղլուն 13 729-ով ավելի շատ ձայն էր հավաքել իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմից: Իմամօղլուն ապրիլի 17-ին ստանձնել էր քաղաքապետի պաշտոնը: