Ստամբուլի բնակիչները ԿԸՀ որոշումը դիմավորել են կաթսայազարկով
Ստամբուլի բազմաթիվ շրջանների բնակիչներ կաթսաներին հարվածելով իրենց բողոքն են արտահայտել քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու ԿԸՀ որոշման դեմ։ Մարտի 31-ի ընտրությունների արդյունքներով հաղթել էր ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն, հայտնում է RIA Novosti-ն։
ԿԸՀ-ում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը հայտնել էր ընտրությունների արդյունքները չեղարկելու որոշման մասին։
Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքների չեղարկումը կապված է այն բանի հետ, որ ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ նշանակված են եղել ոչ պետծառայողների թվից, ինչպես նաև այն պատճառով, որ հայտնաբերվել են չստորագրված արձանագրություններ։
Կրկնակի ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին։