Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդի կրակոցից վիրավորված ՊԲ ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնել էր, որ հակառակորդի կրակոցից վիրավորված ՊԲ ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Արցախի Հանրապետության ՊՆ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել էր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: