Գիզայի բուրգերի շրջանում հայտնաբերվել է 4500 տարեկան դամբարանատեղի
4500 տարեկան դամբարանատեղի է հայտնաբերվել Գիզայի հանրահայտ բուրգերի մոտակայքում, հաղորդում է Live Science-ը՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների գծով նախարարությանը:
Դամբարանատեղիում հայտնաբերվել են բազմաթիվ գերեզմաններ: Դրանցից հատկապես առանձնացվել են երկու գերեզմաններ, որոնց վրա գրված են հանգուցյալների անունները՝ «Բեհնուի-Կա» եւ «Նուի»:
Նրանց սարկոֆագները նմացել էին անփոփոխ: Ենթադրաբար, բոլոր մասունքները գերեզմանների ներսում են: Արտեֆակտների եւ հիերոգլիֆների վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ապրել են 4500 տարի առաջ՝ V դինաստիայի փարավոնների դարաշրջանում, այսինքն՝ Գիզայի բուրգերի կառուցումից հետո:
Համաձայն հիերոգլիֆների վերծանման՝ Բեհնուի-Կա-ն քահանա էր եւ դատավոր, եւ ուներ մի քանի տիտղոսներ, իսկ նրա տապանաքարի վրա գրառումը վերծանվում է որպես «Հաֆրա, Ուսերքաֆ եւ Նիուսերա փարավոնների մաքրիչ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am