Իրանում ազատազրկման են դատապարտել երկրի նախագահի եղբորը
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը, որին ձերբակալել են 2017-ին ֆինանսական հանցագործությունների մեջ մեղադրանքով, շաբաթ ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին:
«Այս մարդը դատական կարգով արդարացվել է որոշակի մեղադրանքների հարցում, սակայն մեղադրանքների մյուս մասով նա դատապարտվել է ազատազրկման, սակայն դատական որոշումը դեռևս վերջնական չէ, այդ իսկ պատճառով զերծ կմնամ մանրամասներից», - հայտարարել է պետաշխատողների դատական վարչության ղեկավարը:
Ֆերեհդունը ձերբակալվել է 2017-ի հուլիսի 16-ին: Նրա և մի շարք այլ անձնաց նկատմամբ մի քանի հետաքննություն է վարվում:
Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իսլամական Հանրապետության հատուկ դեսպանորդն իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: