«Էսքան խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ». Փաշինյանը բազմաթիվ ուտելիքներ փորձեց (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատում տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսում ծանոթացավ հայկական արտադրության գինու, գարեջրի եւ այլ խմիչքների տեսականուն, որակին, արժեքներին, արտադրության հետ կապված խնդիրներին: Նա նաեւ համտեսեց խմիչքի տեսականին. «Էսքան խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ»,- հերթական տեսականուց համտեսելուց առաջ կատակով հետաքրքրվեց վարչապետը:
Սեղաններից մեկը մոտ, Փաշինյանին առաջարկեցին պանիր ու լավաշ փորձել. «Մեր գյուղապետն ասաց, որ անպայման պանիր հյուրասիրեմ»:
Արարատի մարզպետն էլ կատավոր արձագանքեց. «Այսինքն գյուղապետը որ չասեր, չէիր հյուրասիրելո՞ւ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am