Թուրքիայում բացվել է երկրում ամենամեծ մզկիթը (լուսանկարներ, տեսանյութ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում բացվել է երկրում ամենամեծ մզկիթը: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, մզկիթը կառուցվել է Ստամբուլի Չամլըջա շրջանում և հանդիսավորությամբ բացվել է ուրբաթ՝ մահմեդականների համար սուրբ օրը:
Բացման արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա կոչ է արել մարդկությանն «ահաբեկիչների վերջը տալ, որոնք իսլամի այլասերված ձևերն են քարոզում»:
«Ճշմարտության հարցում պնդելով՝ մենք կարող ենք տապալել ահաբեկիչների պլանները»,- ասել է նախագահը:
Մզկիթը կառուցվել է 6 տարում և նախատեսված է 65 000 հավատացյալի համար: «Մեծ Չամլըջա» մզկիթը տեսանելի է թուրքական մեգապոլիսի բոլոր անկյուններից: Բացի մզկիթից՝ տարածքում կառուցվել են կոնֆերենց դահլիճներ, գրադարան, ինչպես նաև թանգարան:
Աղոթատեղին ունի 6 մինարեթ, 4-ի բարձրությունը 107,1 մետր է, երկուսինը՝ 90 մետր: 107,1 թիվը հիշեցնում է 1071 թվականը, երբ Մանազկերտի մոտ թուրք սելջուկները պարտության մատնեցին բյուզանդացիներին ու գերեվարեցին բյուզանդացիների կայսր Ռոմանոս IV-ին:
Turkey's largest mosque officially opens doors in Istanbulhttps://t.co/OdSWlsbdGz pic.twitter.com/YE19KrR6I4
— Yeni Şafak English (@yenisafakEN) 3 мая 2019 г.