1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հունիսի 2019թ., 00:00
Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը Ի՞նչն է հիշվելու՝ լայվերն ու ճառերը, թե՞ կառուցաված շենքներն ու պողոտաները ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին, որը ցանկանում է հեռանալ Ինչո՞ւ չի կարելի հաճախ սնվել սրճարաններում եւ ռեստորաններում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ ԱԳՆ բողոքներ չունի դեսպան Կոպիրկինի հանդեպ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման պատճառով Ֆրանսիայում 250 000 լիտր կոնյակ է այրվել Ի՞նչ է արել Էմիլի Ռոտակովսկին. իհարկե կրկին ցուցադրել է մերկ հետույքը (Լուսանկարներ) Երեւանյան այգում ԱՄՆ 3 քաղաքացիների հետապնդել են. մեկի նկատմամբ էլ կատարել են անառակաբարո գործողություններ Թբիլիսիի քաղաքապետն ու նրա կինն ամուսնացել են 4 տղա ունենալուց հետո Հաղորդում՝ ՀՀ Վարչապետի ենթադրյալ կոռուպցիոն որոշման մասին Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից Բարի Ալիբասովի կատուն 2 օրվա ընթացքում վաստակել է 150 հազար դոլար Մարսելոյի որդու գոլը հաղթական է եղել «Ռեալի» Մ-10 թիմի համար (Տեսանյութ) Իսրայելը Թրամփի պատվին բնակավայր է անվանել Գոլանի բարձունքներում Ինչ պայմանով է Հաբիբ Նուրմագամեդովը լուսանկարվել «Բարսելոնայի» երկրպագուի հետ (տեսանյութ) 1 ամսում աշխատատեղերը կրճատվել են 4750-ով Այսօր Հենրիխ Մխիթարյանն ամուսնանում է ԱԺ-ում քննարկում են Արցախի և Ֆրանսիայի քաղաքների հռչակագրերի չեղարկումը․ Ուղիղ Հնարավո՞ր է արդյոք ապրել Մարսի վրա Գիտնականները նշել են քնի անհրաժեշտ ժամաքանակը առավոտյան գեղեցիկ տեսք ունենալու համար Անգլիայի հեքիաթային կղզին փնտրում է այգեպան՝ 28 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձով «Իզմ»-երի մասին Կառավարության հետ քննարկում ենք, թե ուր ուղղորդել ԵՄ-ի կողմից տրամադրված 25 մլն եվրոն, և դա պետք է շատ արագ որոշենք. Պ. Սվիտալսկի Թոմ Հենքսը խանութ է թալանել (տեսանյութ) Կինոյի ոլորտը՝ ԱԺ օրակարգում․ Ուղիղ Հարավային Սուդանը զանգվածային սովի եզրին է. ՄԱԿ Որոշեցի մի քիչ վերհիշել ժողովրդավարության նախորդ բաստիոնների փորձը Թուրքիայի հողերի շուրջ 47 տոկոսը գտնվում է անապատացման վտանգի ներքո ТНТ-ի աստղեր Վարնավան ու Եփրիկյանն իրենց հանգստյան օրերն անցկացրել են Երեւանում (տեսանյութ) Արարատ Միրզոյանի դասը ԱՄՆ-ին, Եվրոպային եւ Ռուսաստանին Այնպիսի իրավիճակ չէ, որ հակառակորդը հարձակվի, հավանականությունը շատ քիչ է. Դավիթ Բաբայան Ըստ քաղաքացու հաղորդման՝ Իջեւանի քաղաքապետը ներխուժել է իր սեփական տարածք եւ հարձակվել կնոջ վրա Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը «Վերջերս են ծառից իջել եւ սեքսուալ զարգացման առումով հետամնաց են»․ սկանդալային դերասան Պանինը վիրավորել է ռուսներին Իշխող կուսակցության համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության the best-ը. Արմեն Աշոտյան 2040 թվականին մարդկության մեծամասնությունը կսնվի արհեստական մսով Թաիլանդում ձերբակալվել են իտալական «Բոնի եւ Կլայդը» Ցիպրասը կոչ է անում ԵՄ-ին չսահմանափակվել Թուրքիային քննադատող մամուլի հաղորդագրություններով Շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է. Դավիթ Գյուրջինյան Հռոմի Պապը Մերձավոր Արեւելքում զսպվածության եւ լարվածությունը թուլացնելու կոչ է արել Սենատոր Էլիզաբեթ Ուորենին խիստ մտահոգում է Իրանի հետ հնարավոր պատերազմը Կյանքը ժողովրդավարության իրական բաստիոնում. պետական միջոցները վարչապետի եւ նրա կնոջ սեփականությունը չեն Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կրկնում է ՀՀԿ-ի սխալը ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ. Պոմպեո Մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան (Տեսանյութ) Իսրայելի վարչապետի տիկինը կվճարի 15 000 դոլար տուգանք Մաուրիցիո Սարին գլխավորեց «Յուվենտուսը» Աչքի գերանը չի երեւո՞ւմ Էլի մարդ ենք բոմժացնում Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում Ես միշտ ասել եմ, որ պետք է ոստիկանապետ լինեմ. Վիլեն Գաբրիելյան Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան նոր լուսանկարները Զելենսկին քաղաքացիների աչքի առջև վազել է գործող շատրվանների միջով (տեսանյութ) Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար․ Ղազինյանը՝ Փաշինյանին «Ռեալը» 168 միլիոն եվրո է առաջարկել Մոհամեդ Սալահի համար G20-ի երկրները ցանկանում են կրճատել պլաստիկից թափոնները «Այո, դա արվելու է վարկի միջոցով»․ քաղաքապետը՝ վերելակները փոխելու մասին Արարատ Միրզոյանի կինը հիացած է Նիկոլ Փաշինյանով Էրդողանն ակնկալում է, որ Ս-400-ը կմատակարարվի Թուրքիային հուլիսի առաջին կեսին Ալեքսիս Օհանյանը «հայրական ֆիզարձակուրդ» կպահանջի Առավոտյան սուրճը վնասակար է Ինչպե՞ս օգնել տղամարդուն խուսափել սթրեսից Օրվա լուսանկար. Հայաստանի ղեկավարները Նիկոլ Փաշինյանի հույսը ֆեյքերին վճարվող աշխատավարձն է Եւ կրկին առանց Հայաստան. ՌԴ, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը՝ Սոչիում Nissan ընկերությունն աշխարհում առաջին էլեկտրոմոբիլն է ներկայացրել, որը հաշվում է ուղեղի իմպուլսները Արարատ Միրզոյանի աշխարհացունց հայտարարությունը Փաշինյանը դուրս չի եկել հեղափոխական հռետորաբանությունից Մոսկվայում տնային կալանք է սահմանվել գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ Դա ուրիշ գեղեցկություն է. Սինդի Քրոուֆորդը`53 տարեկանում մերկ լուսանկարվելու մասին Իրանը կրկին սպառնացել է դուրս գալ միջուկային գործարքից Սերխիո Ռամոսի հարսանիքը (լուսանկարներ) Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է Ոստիկանների հերթական խումբը մեկնեց առաջնագիծ Նախկին ու գործող իշխանությունները. նմանություն և տարբերություն Հնդկաստանն ավելացրել է ամերիկյան արտահանման ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը Մահացել է Ֆրանկո Ձեֆիրելլին Ֆրանսահայ համայնքին զայրացրել է Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը չեղյալ հայտարարելու «ամոթալի արարքը» Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան
Հարցում

«Ենթադրում եմ, որ իմ դեմ ցուցմունք տալու համար ճնշումներ են եղել են». Դ. Սանասարյան

 

Քրեական գործի հետ կապված իմ սիրո բումերանգը հետ եկավ, և ժողովրդի զգալի մասն ասաց, որ չի հավատում նրան, ինչ տեղի է ունենում. «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը:

«Ժողովուրդը շատ զգայուն է, շատ պրոցեսների ժամանակ բավականին լավ զգում է՝ ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, միգուցե ոչ լուրջ տրամաբանական հաշվարկներով, այլ ուղղակի վստահում են»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ԱԱԾ-ում էլ կան լավ ծառայողներ, ճանաչում է պետության անվտանգության մասին մտածող լավ կադրերի, բայց այն, ինչ մասնավորապես իր գործի հետ է կապված, կապ չունի իրավական պրոցեսի հետ: Նա հաստատեց, որ գործը շինծու է:

Սանասարյանը նշեց, որ շատ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ չի կարող նախաքննական փակագծեր բացել և ասել, թե ով ինչու է ուզում գործ սարքել:

«Տարբեր ոտքեր եմ տրորում, տրորել եմ երկար տարիներ, և մինչև լիազորությունների դադարեցնելը շատերը տուժել են, բայց պետությունը, վստահ եմ, շահել է»,-ասաց նա:

Հարցին, թե ով պետք է իր դեմ գործ սարքի, ասաց, որ առաջարկում է մի քիչ էլ սպասել, թեև նշեց, որ ունեցել է հիմքեր՝ նման բան ասելու:

Հարցին, թե քաղաքական շարժառիթներ կան, նա պատասխանեց, որ չի կարող ասել, բայց տարբեր շարժառիթներ կան:

Այսքանից հետո Դավիթ Սանասարյանն ասաց, որ չի քննադատում երկրի վարչապետին, ընդհակառակը՝ սատարում է. «Առաջին անգամ կա օրինական լեգիտիմ իշխանություն, որը ընտրվել է ժողովրդի կողմից: Այս պարագայում ես, բնականաբար, այն հավատն ու հույսն ունեմ, որ մենք այլընտրանք չունենք, պետք է բռունցքվենք և տարիների ընթացքում կուտակված վատ երևույթները հանենք մեր միջից»,-ասաց նա և հավելեց, թե ինքը չի ասում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ կա նման բան անելու:

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն իրեն է ենթարկվում, Սանասարյանն արձագանքեց, որ ուղղակի Փաշինյանին առհասարակ ճիշտ չեն զեկուցել: «Ես էլ իմ ունեցած տվյալներն եմ զեկուցել, իսկ առհասարակ վարչապետը այստեղ չի կարող խառնվել, ակնկալիք էլ չունեմ, որ վարչապետն ասի, որ այսպես պետք է անենք կամ այնպես»,-ասաց նա և նշեց, որ վարչապետի հետ հանդիպել է և ներկայացրել այն ինֆորմացիաները, որոնց տիրապետում է:

Հարցին, թե տեղեկություններ ունի, թե ովքեր են ցուցմունք տվել իր դեմ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ այո: «Այո, իհարկե գիտեմ, բայց ցուցմունքներ են տվել, որ իրականության հետ կապ չունեն, ես ունեմ փաստեր, որ կապ չունի, իսկ իրենք չունեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ըստ նրա՝ իր դեմ ինքնակամ են ցուցմունք տվել, Դավիթ Սանասարյանը պատասխանեց՝ չի կարծում:

Դիտարկմանը, թե այսինքն՝ ճնշումներ են եղել, Սանասարյանն արձագանքեց, որ ենթադրում է: «Ենթադրում եմ, որ եղել են, որովհետև չեմ կարծում՝ նման բան իրենք անեին, որը իրականության հետ կապ չունի»,-ասաց նա:

Հարցին, թե ԱԱԾ-ն է ճնշել, պատասխանեց, որ չի կարող ասել, և գործով զբաղվում է ոչ թե ԱԱԾ-ն, այլ քննչական խումբը, որը ձևավորվել է այս գործով: «ԱԱԾ տնօրենը գործի հետ կապված վերադաս չի կարող լինել, և հսկող դատախազը կարող է լինել, այնպես որ, չասենք ԱԱԾ-ն»,-ասաց նա:

website by Sargssyan