Հայտնաբերվել է Լեոնարդո Դա Վինչիի երկրորդ դիմանկարը
Գիտնականները Վինձորյան ամրոցում հայտնաբերել են նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի երկրորդ դիմանկարը՝ հայտնում է Oane-ն։
Այն ծրագրվում է ցուցադրել մայիսի 24-ին Բուքինհեմյան պալատում կայանալիք ցուցահանդեսում։ Royal Collection Trust-ի աշխատակից Մարտին Քլեյթոնը ճանաչել է հայտնի նկարչի դեմքը, երբ թագավորական ընտանիքի հավաքածուից նկարներ է ընտրել առաջիկա ցուցահանդեսի համար։ Նախնական տվյալներով, էսքիզը նկարվել է 1519թ․ նկարչի մահվանից ոչ շատ առաջ։
Գտնված դիմանկարում Դա Վինչին հոգնած եւ տխուր տեսք ունի։ Ենթադրվում է, որ նկարի հեղինակը նրա աշակերտներից մեկն է։ Մինչ այժմ գիտնականները գիտեին նկարչի կենդանության օրոք ստեղծված միայն մեկ նկարի մասին։