Բակո Սահակյանը և Հայկ Գրիգորյանը քննարկել են հայկական երկու պետությունների իրավապահ կառույցների փոխգործակցության հարցեր
Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Բակո Սահակյանի ուղերձը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակությանն առնչվող տարբեր հարցեր: