Բաքվում մարիխուանա վաճառելու պահին ձերբակալվել է bakupress.az լրատվական կայքի գլխավոր խմբագիրը
Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության իրականացրած գործողության արդյունքում լույս մայիսի 1-ին ձերբակալվել է bakupress.az լրատվական կայքի գլխավոր խմբագիր Շաֆագ Աղաջանը:
Ինչպես գրում է minval.az-ը, Աղաջանին ձերբակալել են մարիխուանա վաճառելու պահին:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կայքի գլխավոր խմբագիրը ձերբակալվել է:
2016 թ.-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Աղաջանը փորձել է ինքնասպանություն գործել՝ Նիջաթ անունով անհայտ անձի կողմից սպառնալիքների պատճառով: