Այսօր՝ 28 հունվարի 2020թ., 00:00
ԵՄ խորհուրդը ՌԴ 7 քաղաքացու ներառել է պատժամիջոցային ցանկում Ռոստովի շրջանում սպանել են պատգամավորին ու նրա կնոջը «Նրանց նպատակն էր, մեզ գետնի վրա նկարելը». Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց «Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան Չինական կորոնավիրուսն ավելի վտանգավոր է, քան համարվում էր․ ԱՀԿ «Ներեք ինձ, խնդրում եմ, ես ձեզ շատ եմ սիրում». Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երեխաներին թողած հայրը ներողություն է խնդրել նրանցից (տեսանյութ) Փորձ է արվում լռեցնել այլախոհներին․«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Վիկտորյա Բեքհեմին քննադատել են կոկորդիլոսի կաշվից 16 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ պայուսակի համար (լուսանկարներ) Եթե ոմանք «հավատում» են, որ ոստիկանությունը գործել է առանց «վերևից» ցուցումի, ապա վարչապետը պետք է պատժի «ինքնագործունեությամբ» զբաղվողներին. Ա. Իշխանյան Փաշինյանի ներքին վախերը հիմնավորված են. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին «Սեւ հովազներ» ստորաբաժանման աշխատակիցները բացատրեցին, որ եկել են ինձ պառկեցնելու. Նարեկ Մալյան Առաջարկվում է ՌԴ Սահմանադրությունը լրացնել հարյուրից ավելի նոր դրույթներով ԵԽԽՎ. Ադրբեջանը՝ լրագրողների համար ամենաթշնամի երկրների շարքում Կյանքն առանց Բրեդլիի. Իրինա Շեյքը Բրեդլի Կուպերից բաժանվելուց ամիսներ անց խոսել է իրենց բաժանության մասին Կալիֆոռնիայում ավելի քան 30 հազար լիտր գինի է թափվել գետը 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն․ Մովսես Հակոբյան Կրեմլը մեկնաբանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հարցում ԽՍՀՄ-ի մեղավորության մասին Զելենսկու խոսքերը Նովակ Ջոկովիչը հաղթանակից հետո արտասվել է` հիշելով Քոբի Բրայանթին (տեսանյութ, լուսանկարներ) ՌԴ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հուզվել է եթերում (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է. ՔԿ ՀՀ-ում որևէ մեկն ապահովագրված չէ ասֆալտին պառկեցվելուց և առանց պատճառի բերման ենթարկվելուց. Արսեն Բաբայանը՝ քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին Իրավապահների յուրաքանչյուր գործողություն երկաթյա հիմնավորում պիտի ունենա. Ն. Զոհրաբյանը՝ քաղակտիվիստների՝ բերման ենթարկվելու մասին Հռոմի իշխանությունները պաշտպանիչ պատնեշներ կդնեն Տրեւի շատրվանի մոտ «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ ուղիղ Ես չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը․ Արման Աբովյան 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն․ Մովսես Հակոբյան Ամբողջ իրավապահ համակարգը դառնում է իշխանության մթագնած որոշումների զոհը․ քաղաքագետ Ryanair -ի Միլան-Երևան չվերթի ընացքում լուրջ խնդիրներ են առաջացել Վերջին մի քանի օրերն իրապես ծանր էին իշխանությունների համար և սա օրգանական ֆիասկոներից երևի թե ամենախոշորն էր. Վլադիմիր Մարտիրոսյան Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ Հայկ Գրիգորյան Չինաստանում կորոնավիրուսի բռնկման բարձրակետը կլինի մոտ 7-10 օր հետո Հայոց բանակը շարժվում է ոչ միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու սկզբունքով․ Տոնոյան Դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Ուժեղ մարդու կողքը կանգնելը պատիվ է․ Աղվան Վարդանյան Իրանի նախագահը Թրամփի կառավարությունն անվանել է ԱՄՆ պատմության մեջ վատագույնը Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց Վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել Նարեկ Մալյանից․ Տիգրան Աթանեսյան 2020 թվականի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե որպես բանակի, այլ որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր. Աշոտյան Խորը կասկածներ ունեմ, որ ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով․ Ղազինյան Հայրենիքի ազատ ու անվտանգ կյանքը և հանուն այդ անվտանգության մեր միասնականությունը ամեն ինչից վեր են. Գարեգին Բ Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանը՝ վարչապետի՝ 7 շրջանների հանձնման պրոցեսի հայտարարության մասին Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Վարչական դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումը՝ ընդդեմ Արդարադատության նախարարության Վրաստանը, շրջանցելով սեփական օրենսդրությունը, Եվրոպայի խորհրդի միջոցառումների շրջանակում կընդունի ռուսական պատվիրակությանը. Զուրաբիշվիլի Արքայազն Չարլզն ու նրա որդին ցանկանում են Հարիին ընտանիքի հետ Մեծ Բրիտանիա վերադարձնել Տեղեկություն ունեմ, որ Լարիսա Մինասյանը կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ, որից հետո էլ տեղի ունեցան այս դեպքերը. Նարեկ Մալյան Տիբո Կուրտուա․ Կասիլյասի խաղաշապիկը նվեր ստանալու օրից երազում էի հայտնվել «Ռեալում» Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը եւ մյուսները դուրս եկան 6-րդ վարչության շենքից Պարսից ծոցի երկրները սպասում են զբոսաշրջիկների, ովքեր հրաժարվել են մեկնել Չինաստան Երկրի ղեկավարի նման պահվածքն առաջին հերթին վնասում է մեր պետությանը. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Ֆինլանդիան մտադիր է 2035 թվականին դառնալ ածխածնային չեզոք երկիր Սա էլ կանցնի, կգնա... Լավ, բանակն էդքա՞ն եք ատում, որ էս օրն էլ հարամեցիք Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով Մինչեւ Տիգրան Աթանեսյանի վերադարձը Մալյանի պաշտպանը կլինեմ ես. Ռուբեն Մելիքյան Ինչու է բերման ենթարկվել Նարեկ Մայլյանը. Պարզաբանում «Իմ քայլի» ավագանու անդամից Բերման են ենթարկվել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը ԱՄՆ գերագույն դատարանը հավանություն է տվել Թրամփի առաջարկած` «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացի խստացմանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Եռաբլուրում են (տեսանյութ) Էրդողանն իր արտաքին քաղաքականությամբ խախտում է միջազգային կարգը Apple-ը մտադիր է ապակյա iMac ստեղծել Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել Դիարբեքիրի հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգվել է Դիմակավորված անձինք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին (տեսանյութ) Մամուլի շենքում հրդեհի դեպքից անցել է տասը օր և ոչինչ արված չէ․ «Մեդիա պաշտպան» Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սահմանադրական դատարանի դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա տղային առևանգել են Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանին կրկնակի ստուգում են մտցրել «Վարչապետը ձեռքը փրփուրներին է գցել, քանի որ Հրայր Թովմասյանը նրան ստի մեջ «բռնացրեց»». Քաղտեխնոլոգ Բանակում չծառայածների կառավարությունը Կիսատ ճշմարտությունների գայթակղությունը․ Լիլիթ Գալստյան Փաշինյանի բացատրական բառարան Նախարար. Օրերս հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը ծանր կայուն է Մենք դեռ անսպառ անելիք ունենք՝ կայացնելու 21-րդ դարի գերարդիական, մարդակենտրոն եւ տեխնոլոգիական հզոր բանակը. Չալաբյան Պաշտպանել բանակը Թրամփի «դարի գործարքը» կարեւոր կետերում մոտ է Իսրայելի դիրքորոշմանը. WSJ ՄՅՈւ-ն ցանկանում է ամռանը վերադարձնել Սանչեսին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում լքված երեխաների ծնողների ինքնությունը պարզվել է
Հարցում

Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ժանկետը կարող է գերազանցել այն հինգ տարին, որոնք հատկացրել է այդ աշխատանքների համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին ասել է երկրի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում։

«Աշխատանքները կարող են ավարտվել ինչպես ավելի քան հինգ տարում, այնպես էլ դրանից պակաս ժամանակում։ Գլխավորն այն է, որպեսզի ամեն բան մանրակրկիտ արվի։ Բայց միանգամայն ակնհայտ է, որ պետք է այդ աշխատանքներն իրականացնել բարձր տեմպով, որպեսզի որքան հնարավոր է արագ տաճարը վերդարձվի հավատացյալներին, փարիզցիներին, բոլոր ֆրանսիացիներին եւ զբոսաշրջիկներին»,- ասել է Ռիեստերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։


«Լավ է, որ Ֆրանսիայի նախագահը հավակնոտ նպատակ է առաջադրել՝ հինգ տարի, դա կխթանի նրանց, ովքեր կաշխատեն տաճարի վերականգնման վրա։ Այնուամենայնիվ, միանգամայն ակնհայտ է, որ գլխավորն այստեղ աշխատանքների արագությունը չէ, այլ դրանց որակը։ Այս վերակառուցումը պետք է նմուշ դառնա՝ հաշվի առնելով, թե ինչ է ներկայացնում այս տաճարը քրիստոնյաների համար, բոլոր ֆրանսիացիների, ամբողջ մարդկության համար»,- ընդգծել է նախարարը։

Նա հավաստիացրել է, որ չնայած կառավարության ներկայացրած օրինագծին, որը կքննարկվի մայիսի 10-ին Ազգային ժողովի կողմից եւ նախատեսում է նորմատիվ ակտերի ամբողջ շարքի չեղարկում, որպեսզի ավելի արագ իրականացվի վերակառուցումը, «ազգային արժեք համարվող տաճարի պաշտպանության ոչ մի խախտում տեղի չի ունենա»։ «Ես երաշխավորում եմ»,- ընդգծել է մշակույթի նախարարը։ «Կձեւավորվի պատմաբանների, տեխնիկների, գիտնականների ընկերակցություն, որպեսզի վերակառուցումը հնարավորներից լավագույնը դառնա»,- ասել է Ռիեստերը։

Վիճելի սրածայր աշտարակը

Նախարարը տեղեկացրել է «արդեն առաջիկա շաբաթներին» միջազգային ճարտարապետական մրցույթի անցկացման մասին՝ սրածայր աշտարակը վերակառուցելու համար, եւ վստահություն է հայտնել, որ նման մոտեցումը չի հակասում վերակառուցման նորմերին։ «Ազգային այս արժեքը կենդանի միջավայր է։ Երբ եկեղեցիները վերակառուցվում են հրդեհից հետո, շատ հաճախ դրանց արտաքին տեսքի փոփոխություններ են կատարվում։ Այն բանից հետո, երբ մրցույթի մասնակիցները ներկայացնեն իրենց նախագծերը, մենք կդիտարկենք այն հարցը, թե ինչն է ավելի լավ՝ վերականգնել սրածայր աշտարակը նախնական տեսքո՞վ, թե՞ ստեղծել ինչ-որ նոր, այլ բան»,- ասել է մշակույթի նախարարը։

Նախարարը չի բացառել, որ վերականգնողական աշխատանքների ժամանակ տաճարի կողքին ցուցահանդես կբացվի, որը զբոսաշրջիկներին կպատմի տաճարի պատմության, նրա գեղարվեստական արժեքների, հրդեհի եւ վերակառուցման մեթոդների մասին։ Գուցե այն կտեղակայվի Օտել-Դիո հոսպիտալի շենքում, որը գտնվում է տաճարի կողքին։

Տաճարը պաշտպանված է

«Ներկայում ամրացված եւ փլուզումից պաշտպանված են տաճարի շինության բոլոր տարրերը, որոնք անկայուն են դարձել հրդեհի հետեւանքով՝ ներառյալ վիտրաժները։ Բացառություն են կազմում միայն քարե կամարի որոշ մասերը»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ տաճարից դուրս են տարվել նաեւ գրեթե բոլոր գեղարվեստական եւ եկեղեցական արժեքները, «մնացել են միայն երկու խոշոր նկարներ եւ երկու արձան տրանսեպտի գոտում», քանի որ դրանք տաճարի վտանգավոր գոտում են գտնվում։

Ռիեստերը հրաժարվել է հրդեհի որեւէ պատճառ նշել։ «Ոչ մի բացատրություն այս պահին չկա։ Կարծիք կա, որ կրակը անհայտ պատճառով ծագել է սրաձեւ աշտարակի շրջանում։ Բայց անգամ չի որոշվել, թե արդյոք հրդեհը կապված էր նորոգման աշխատանքների հետ»,- ասել է նա։

«Եթե մեղավորները պարզվեն, մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, գուցե դատի տալու կամ տարբեր պատժամիջոցներ կիրառելու համար։ Բայց մենք նաեւ նորոգման աշխատանքների իրականացման անվտանգության նոր միջոցներ կսահմանենք, քանի որ դրանք կապված են որոշակի ռիսկերի հետ, որոնք առաջ են գալիս սարքերի եւ գործիքների կիրառման պարագայում։ Կամ էլ այնպիսի մարդկանց հայտնվելու հետ կապված, որոնք չպետք է գտնվեին այդտեղ»,- ասել է Ռիեստերը։

Նա «կեղծ» է անվանել պնդումները, թե տաճարի վիճակին հետեւել են անբավարար։ «Հասկանալի է, մենք անհրաժեշտ եզրակացություններ կանենք հրդեհից։ Ես արդեն կարգադրել եմ լրիվ ստուգել հրդեհային անվտանգությունը Ֆրանսիայի 87 տաճարներում եւ եկեղեցիներում, ինչպես նաեւ առավել կարեւոր մշակութային հուշարձաններում եւ մեծ թանգարաններում»,- տեղեկացրել է նախարարը։

website by Sargssyan