Թուրքիայի նախկին վարչապետը կանխել է լսողության խնդիրներ ունեցող տղամարդու ինքնասպանության փորձը (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փրկել է տղամարդուն, որը փորձել է ցած նետվել Ստամբուլի կամուրջներից մեկից:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, լսողության խնդիրներ ունեցող տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել մոր մահվան և այն պատճառով, որ չի կարողանում աշխատանք գտնել:
Տղամարդու հագին Թուրքիայի դրոշով ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության լոգոյով շապիկ է եղել:
Մոտակայքում հայտնված նախկին վարչապետը համոզել է տղամարդուն չնետվել կամրջից և գրկել է նրան: