Իրանն անպայման ծնկի կբերի ԱՄՆ-ին․ Ռուհանի
Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու ԱՄՆ ծրագիրը երբեք չի իրականացվի՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ նշելով, որ իրանական ազգը «Ամերիկային ծնկի կբերի»՝ տեղեկացնում է Tasnim-ը։
Նրա խոսքերով՝ Իրանը կշարունակի հում նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից ճնշմանը։ Իսլամական Հանրապետությունը երբեք թույլ չի տա ԱՄՆ-ին «ոչ ճիշտ» քաղաքականություն իրականացնել եւ նավթի արտահանումը զրոյի հասցնել՝ հայտարարել է Ռուհանին։