1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 հուլիսի 2019թ., 00:00
Զելենսկին Պուտինի հետ փոխըմբռնման հասնելու հույս է հայտնել Դատարանի դիմումը ՍԴ վարույթ ընդունվելուց հետո Ռ. Քոչարյանի կալանավորումն իրավունքի խախտում է. Արամ Վարդևանյան Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանը քրեական գործ հարուցելու որոշման դեմ կդիմի դատախազություն Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ կուրսանտներ են վատացել Տոնոյանը չհերքեց անձնական կապը բանակի սննդի կազմակերպման ընկերության ղեկավարի հետ Ռազմական անակնկալներ են լինելու. Դավիթ Տոնոյանը՝ սպառազինությունների ձեռքբերման մասին Կրակոցներ Գյումրիում Պետք է համբերատար լինել, շարունակել ջանքերն գործադրել վիզաների ազատականացման հարցում. Սվիտալսկի Հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում հարուցվել է 327 քրգործ. Վերականգնվել է 22,6 մլրդ դրամ. Հաշվետվություն Իջեւանյան դեպքերը եւ Նիկոլ Փաշինյանի անկեղծության պահը Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է արել զսպել Իրանին Խորենացու փողոցի վրա այրվում է բնակելի տուն Նախիջեւանի հետ կապ ենք հաստատել, որ կրակոցները չկրկնվեն. սա միջնորդված կապ է․ Տոնոյանը մանրամասնեց Հուսանք Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով ՍԴ-ն կընդունի որոշում, որն այս կատակերգության վերջը կտա․ ֆրանսահայ փաստաբան Զինված ուժերում միջադեպերի նվազում կա, բայց կան նաեւ թերություններ. Դավիթ Տոնոյան Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ռազմական լուծում չկա. Սվիտալսկի Խմել սիրողների իմացական ունակությունները նվազում են Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը 35 մլն եվրոյից կդառնա 70 մլն եվրո. ԵՄ դեսպան Սավչենկոն Ռադայի ընտրություններում ընդամենը ութ ձայն է ստացել Թրամփը Նեթանյահուին շնորհավորել է Իսրայելի վարչապետի պաշտոնում գտնվելու ռեկորդային ժամկետի առիթով Էյֆորիայի տնտեսական բաղադրիչը. Արա Վարդանյան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների մամուլի ասուլիսը (տեսանյութ) 50 կրճատված աշխատակիցները աշխատանքի հրավերի զանգեր կստանան. Արեն Մկրտչյան Այդ թալանը շարունակվում է նաև այսօր․ Մարինա Խաչատրյան Մոտ 66.55 հա խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. ԵՄ դեսպան Ի՞նչ է լինում մարդու հետ, երբ նա Նիկոլին համեմատում է Հիսուսի հետ Նիկոլ Վովայեվիչ ջան, Գլենդելից Հայաստան ներմուծեք Քիսոյին ու արածացրեք Ծիծեռնակաբերդի լանջերին Հայաստանի զինված ուժերում սերնդափոխություն է տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան Լենա Նազարյանի արկածները եւ Սահմանադրական դատարանը Պայքարեք ատելության խոսքի դեմ. Սվիտալսկին ՝ Հայաստանի ԶԼՄ-ներին (ուղիղ) Բոլթոնն ասել է, որ Իրանն անմիջականորեն սպառնում է Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը Հրայր Թովմասյանն ընդդեմ մեզ հայտնի ուժերի Լայմա Վայկուլեի եւ Սիրուշոյի ջերմ գրկախառնությունը (Տեսանյութ) Ո՞ր բանջարեղենն է ամռանն ամենից օգտակար Ի՞նչ կապ ունի ռենտգենը քաղցկեղի հետ Քենսինգտոնյան պալատը տարածել է արքայազն Ջորջի նոր նկարները՝ 6-ամյակի կապակցությամբ Մի քանի միլիոն դոլար է գողացել «Մայքրոսոֆթից» Սրիկաների ու պարկեշտ մարդկանց տարբերությունը Զելենսկու կուսակցությունը Գերագույն ռադայի ընտրություններում պահպանում է առաջատարի դիրքը Տղա մնացեք, ամոթ է Սոնա Աղեկյանը Հայկ Մարությանի լուսանկարը փակցրեց աղբամանի վրա (տեսանյութ) Ախալցխայում հայկական եկեղեցու գանձանակից փող են գողացել Հաքերները կոտրել են Սքոթլանդ Յարդի թվիթերյան էջը եւ տասնյակ հաղորդագրություններ թողել Ֆուտբոլիստը դիտավորյալ շեղ է իրացրել 11 մետրանոցը (տեսանյութ) ՊՍԺ-ն և «Ռեալն» աղմկահարույց փոխանակություն են պատրաստում Արթուր Աբրահամը՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում (տեսանյութ, լուսանկար) «Իջեւանյան անտառագողություն». հատումների ծավալները՝ տիեզերքից (լուսանկար) Լվովում 94-ամյա թոշակառուն ընտրատեղամասում 4 ժամ շարունակ վիճելուց հետո կերել է քվեաթերթիկները Կրուիզային նավը փրկել է 111 միգրանտների կյանքը Միջերկրական ծովում Կապտականաչ ջրիմուռների բուռն աճման շրջանն ավարտված է, բայց հնարավոր է լինի բռնկումների երկորդ ալիք Հոնկոնգում ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել Կրասնոդարը հեղեղվել է հորդառատ անձրևների պատճառով (տեսանյութ) Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է ԼՀԿ պատգամավորը (լուսանկար) Ուկրաինայի Գերագույն Ռադա անցնում է 5 կուսակցություն. առաջատարը «Ժողովրդի ծառա»-ն է Թուրքմենստանի նախագահին «հուղարկավորած» քաղաքագետը ներողություն է խնդրել Եգիպտոսի նախագահը երկարացրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ Վաշինգտոնում է (լուսանկար) Չինական երկու ակումբ պատրաստ է պայմանագիր առաջարկել Բեյլին. աղբյուր Marvel-ը ներկայացրել է առաջիկա 2 տարում սպասվող ֆիլմերի ցանկը Զելենսկին մտադիր է հասնել Ռադայի պատգամավորների անձեռնմխելիության վերացմանը ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք է. Զարիֆ Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Մեծ Բրիտանիայի ֆիննախը մտադիր է հրաժարական տալ, եթե վարչապետ դառնա Բորիս Ջոնսոնը Իջևանում տեղի ունեցած դեպքով 10 անձ կալանավորվել է Լոնդոնը «թշնամական քայլ» որակել լցանավի կալանքը Բեյլի գործակալը Զիդանի խոսքերին աղմկոտ արձագանք է տվել Երբ մարզպետը զուրկ է պետական մտածողությունից էրդողանը հայտարարել է Կիպրոս ներխուժելու պատրաստակամության մասին Հուսով ենք, որ Բեյլը շուտով կհեռանա. Զինեդին Զիդան Շերոն Սթոունը գլխուղեղի կաթվածից հետո իրեն համեմատել է արքայադուստր Դիանայի հետ Տավուշի մարզպետը դիմել է տավուշցիներին 2.5-ամյա տղան փախել է ծնողներից խաղալիք տրակտորով Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (լուսանկար) Ռուսաստանում առաջարկել են դադարել գարեջուրը ալկոհոլ համարել Գերմանիայում ինքնաթիռը խանութ է ներս թռչել Ֆինանսական դաշտում ռիսկերն ավելանում են. Ո՞ւր է գնում բանկային կապիտալը Վաճառվել է ավտոմեքենայի ամենաթանկ համարանիշը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ Երբ հնարավոր կլինի մարդու թռիչքը Մարս Որքան արժե մեկ գիշերը վիլլայում, որտեղ հանգստանում է Մեսսին
Հարցում

2018-ին ՀՀ–ում տրանսպորտային միջոցներն ավելացել են 73 562-ով, դրանց 50%-ը երթևեկում է Երևանում. ՃՈ պետը կայանատեղերի և խցանումների խնդրի մասին

Երևան քաղաքում այսօր իրականում խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ ընդհանրապես երթևեկության հետ կապված. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականին ՀՀ տրանսպորտային պարկն ավելացել է 38 260 տրանսպորտային միջոցներով, 2018 թվականին 73 562-ով, իսկ 2019 թվականին այս պահի դրությամբ 32 115 տրանսպորտային միջոցով:

«Այս տրանսպորտային միջոցների գոնե 50 տոկոսն օգտագործվում է Երևան քաղաքում: Պարզ հաշվարկով տրանսպորտային միջոցով երկու տարի երեք ամսում 420 կմ տրանսպորտային միջոց գտնվում է Երևան քաղաքում, իսկ եթե դա վերածենք քառակուսի մետրի՝ մոտավորապես 110 հա տրանսպորտային միջոց միայն Երևանում է, իսկ եթե վերածենք դա հրդեհային նորմերը պահելուն, այսինքն` 15 քառակուսու փոխարեն լինի 24 քառակուսի մետր, նշանակում է՝ 170 հա Երևանում տարածք է պետք, որպեսզի Երևանում օգտագործվող տրանսպորտային միջոցները կայանվեն»,- ասաց ՃՈ պետը:

Հարցին՝ հնարավոր չէ՞ կանգառում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել հինգ րոպե, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ կարելի է տասը րոպե էլ թույլատրել: «Պատկերացրեք, այսօր մենք տվել ենք մեկ րոպե, բայց երթևեկության հետ կապված նմանատիպ խնդիրներ են առաջացել, եթե ևս մեկ րոպե էլ ավելացնենք, խցանումները կրկնակի կլինեն»,- ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե լուծումն ինչպես են պատկերացնում, նա ասաց, որ պետք է տրանսպորտային միջոցները կայանեն հատուկ հարմարեցված տեղերում կամ վճարովի կայանատեղերում:

Դիտարկմանը՝ հաճախ տաքսու վարորդներն են այդ կայանատեղերում կանգնել, և թույլ չեն տալիս, որևէ մեկն այդտեղ կանգնի, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ արդեն 2.5 տարի է՝ ճանապարհային ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ մեծ ծավալի աշխատանք է կատարում տաքսիների կայանտեղիների հետ կապված:

«Նրանք հարց էին բարձրացնում, որ տեղ չունեն կայանելու. այդ հարցը կարգավորել ենք, սակայն կան տրանսպորտային միջոցներ, այդ թվում տաքսիները, որոնք բոլորիս աչքի առաջ շատ-շատ խախտումներ են անում: Դրա համար այս բալային համակարգն ենք ուզում օր առաջ կյանքի կոչել, որպեսզի բոլորը հասկանան՝ իրենք վարորդական իրավունքից կզրկվեն, եթե հաճախակի կատարեն նմանատիպ խախտումներ»,- նշեց նա:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ասաց, որ չկա մի խոշոր քաղաք, որի առաջ կայանատեղիի և խցանման խնդիր ծառացած չլինի: «Իսկ Երևանում խցանում չկա, դա կարելի է ասել, որ դանդաղ ընթացք է, որովհետև ի տարբերություն այլ խոշոր քաղաքների, մենք Երևանում խցանում չենք ունենում, որ ժամերով երթևեկությունը կանգնած մնա, այստեղ ուղղակի դանդաղում է, իսկ դա բոլոր խոշոր քաղաքներին բնորոշ խնդիր է»,- ասաց Ահարոնյանը:

Եգոր Կարապետյանն էլ հավելեց, որ իրենք վերլուծություն են իրականացրել մի քանի օր առաջ կրկեսի խաչմերուկում: «Վերցրել ենք մեկ երթևեկելի գոտին և վերլուծություն ենք իրականացրել: Պարզվել է, որ 450 մեքենայի փոխարեն այդտեղ երթևեկում է 875-ից 925 մեքենա, այիսնքն՝ կրկնակիից ավել»,- եզրափակեց նա:

website by Sargssyan