Կենսաքայքաղվող տոպրակներն իրականում տարիներով չեն քայքայվում
Կենսաքայքայվող տոպրակներն առնվազն երեք տարի վնաս են հասցնում ջրային ու հողային ռեսուրսներին: Այս եզրահանգմանն են եկել Պլիմուտի համալսարանի մասնագետները, հայտնում է Environmental Science & Technology-ն պարբերականը:
Կենսաքայքայվող տոպրակներն արտադրվում են հատուկ հավելումներով, որոնք արագացնում են տոպրակի տարրալուծումը: Կենսաքայքայվող տոպրակը շուկայում հայտնի է որպես էկոլոգիային քիչ վնաս հասցնող արտադրանք:
Հետազոտողները տարբեր միջավայրերում փորձարկել են կենսաքայքայվող տոպրակների մի քանի տեսակ: Պարզվել է, որ անգամ երեք տարի հետո հողում և ջրում գտնվող տոպրակներն այնքան լավ վիճակում են եղել, որ դրանցով կարելի էր ևս մեկ անգամ գնումների գնալ:
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ կենսաքայքայվող տոպրակները չեն կարող այլընտրանք լինել և լուծել շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը: