Դավիթ Բաբայանի ղեկավարած կուսակցությունը պետական գրանցում է ստացել
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ իր հիմնած և ղեկավարած «Արցախի պահպանողական» կուսակցությունը պետական գրանցում է ստացել: Բաբայանն իր էջում գրել է. «Թանկագի՛ն հայրենակիցներ,
Սիրելի՛ կուսակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, մեր՝ Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում:
Շնորհավորում եմ առաջին հերթին կուսակցության բոլոր անդամներին նշանակալի այս իրադարձության կապակցությամբ: Սա եւ՛ ոգեւորիչ է, եւ՛ հաճելի, եւ՛ պարտավորեցնող:
Մեր կուսակցությունը նպատակ ունի դառնալ Արցախի քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը, եւ մենք դրան հասնելու ենք շնորհիվ կուսակցության մեջ ընդգրկված հարյուրավոր պարկեշտ, հայրենասեր, արհեստավարժ ու ազնիվ մարդկանց եւ նրանց նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի»: