Ադրբեջանից հրուշակագործը Թուրքիա է տարել Աթաթուրքի 500 կիլոգրամանոց շոկոլադե քանդակը (լուսանկարներ)
Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսունում հրուշակագործների մրցույթ է անցկացվել, որտեղ ներկայացվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի 500 կիլոգրամանոց շոկոլադե քանդակը, հայտնում է rusturkey.com պորտալը:
Հրուշակագործության և շոկոլադե աշխատանքների միջազգային մրցույթում Ադրբեջանից շեֆ խոհարարը ներկայացրել է Աթաթուրքի շոկոլադե քանդակը: Այն ունի 1,5 մետր երկարություն և կշռում է 500 կգ:
Հրուշակագործ Սենան Փաշաևն աշխատել է քանդակի վրա շուրջ մեկ ամիս և օգտագործել կես տոննա սև շոկոլադ: Այն Թուրքիա է հասցվել հատուկ սառեցնող կոնտեյներում:
Մրցույթից հետո աշխատանքը կցուցադրվի թանգարանում, որը կբացվի Սամսունի նահանգում:
«Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրական երկրներ են: Մեզ համար Աթաթուրք անունը մեծ նշանակություն ունի: Ես նվիրել եմ քանդակը Սամսունի նահանգապետին ու այդ երկրի բոլոր բնակիչներին՝ ի հիշատակ այդ մեծ մարդու»,- ասել է հրուշակագործը լրագրողներին: