Ռուս բայքերների շարասյանն արգելել են մուտք գործել Վրաստան
Ռուս բայքերներին կանգնեցրել են Վերին Լարսի անցակետում: Մեջբերվող պաշտոնական պատճառը եղել է ճամփորդության նպատակը սխալ ներկայացնելը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է «Conflict Intelligence Team» խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը: Նա զբաղվում է լրագրողական հետաքննությամբ:
«Այդ ընթացքում ծանոթներս գրում են, որ ապրիլի 27-ից Վրաստանը, մայիսյան տոնախմբությունից առաջ, փակել է սահմանը ռուսաստանցի բայքերների համար: Եվ այդ որոշումը փաթեթավորում են պաշտոնական մերժմամբ»,- ասել է Լևիևը:
Նշվում է, որ ռուս բայքերները, ավանդույթի համաձայն, մայիսյան տոների առթիվ մեկնում են արտասահման: Շարասյունը բաղկացած էր 30 մոտոցիկլավարից: