Սոբչակը պարծեցել է, թե ինչպես է նստել Զելենսկու ծնկներին (տեսանյութ)
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը պատմել է իր և Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ աշխատանքի մասին: Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում` հրապարակելով համապատասխան տեսանյութ:
«Հիմա ես իսկապես կարող եմ ասել, որ նստել եմ նախագահի ծնկներին»,- գրել է նա և հավելել, որ «Աստծո գործերն անքննելի են»: Սոբչակը նաև շնորհավորել է Ուկրաինային` նոր նախագահ ունենալու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացած Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջ էր անցել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից: ԿԸՀ-ի տեղեկություններով` Զելենսկու օգտին էին քվեարկել ընտրողների 73 տոկոսը: