Շոտլանդիայում լուսանկարել են թռչող «սուպերմեն սկյուռիկներին»
Որսի ընթացքում երկու սկյուռիկների յուրահատուկ լուսանկարներ է արել 52-ամյա լուսանկարիչ Հերի Բրյուսը Շոտլանդիայի Ինվերնես քաղաքում, հաղորդում է Daily Mail-ը:
Կրծողները պարզապես թռնում էին երկնքում սննդի փնտրտուքով: Լուսանկարչի կարծիքով քաղցած սկյուռիկները նման էին Սուպերմենին:
Սկյուռիկներին նկատած լուսանկարիչը որոշել է հյուրասիրել նրանց, եւ երբ նա դրել է ընկույզները, սկյուռիկները թռել են՝ ասես ֆանտաստիկ ֆիլմից երկու հերոսներ: