Այլմոլորակայինները խառնվում են մարդկանց հետ
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Յանգ Խե Չին հայտարարել է, որ այլմոլորակայինները արդեն ապրում են Երկրի բնակիչների մեջ՝ խառնվելով մարդկանց հետ, որպեսզի առաջ բերեն նոր հիբրիդային տեսակ, որը ընդունակ կլինի պայքարել գլոբալ տաքացման դեմ՝ հայտնում է Mirror-ը։
Համալսարանում կորեերեն դասավանդող պրոֆեսորը վստահ է, որ նոր տեսակը գլոբալ տաքացումից կարող է փրկել մարդկությանը։
Նա հայտարարել է, որ կլիմայական փոփոխությունների եւ մարդկանց առեւանգումների միջեւ գոյություն ունի անմիջական կապ։
Իր նոր «Այմոլորակայինների այցերը եւ մարդկության վերջը» գրքում պրոֆեսորը բացատրում է այլմոլորակայինների բիոհամակարգի կառուցվածքը, որը մենք ընդունակ չենք տեսնել մեր օրգանների սահմանափակ գործունեության պատճառով։