Շրի Լանկայում կաթոլիկ եկեղեցին չեղարկել է բոլոր կիրակնօրյա պատարագները
Շրի Լանկայում կաթոլիկ եկեղեցին չեղարկել է բոլոր կիրակնօրյա պատարագներն այնքան ժամանակ, մինչեւ չպարզի Զատկի կիրակի պայթյունների շարքի հետ կապված իրավիճակը, հաղորդում է BBC News-ը:
Արքեպիսկոպոս Կոլոմբո Մալqոլմ Ռանջիտը հայտարարել է, որ տեսել է առաջիկա պայթյունների մասին նախազգուշացումով գաղտնազերծված փաստաթուղթը:
Նա նաեւ նշել է, որ իրեն դավաճանված է զգում իշխանության ձախողման պատճառով, որը չի կարողացել անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել պայթյունների նախազգուշացումներից հետո:
Ավելի վաղ, Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգխեն BBC News- ին ասել էր, որ հետախուզության կողմից ստացված նախազգուշական տեղեկությունները իրեն չեն փոխանցվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ահաբեկչությունների ամենախոշոր հարձակումները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհերի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տվյալները սխալմամբ ուռճացվել էին բժիշկների կողմից: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվել է 250 մարդ: Հայտնի է, որ բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ:
Նախօրեին հայտնի էր դարձել Կալմունայ քաղաքում երեք նոր պայթյունների մասին: