Մոսկվան շարունակելու է միջնորդական ջանքերը ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ. Պուտին
Մոսկվան շարունակելու է միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիևի հետ հանդիպմանը Կրեմլի ղեկավարը նաև հայտնել է, որ առաջիկա օգոստոսին Ռուսաստանում կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի առաջնորդները:
Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը Պեկինում մասնակցում են «Մեկ գոտի, մեկ ուղի» միջազգային համաժողովին: Ելույթ ունենալով համաժողովին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության համար»։