Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացմանը
Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում կայանալիք ակցիային: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականի կայքը:
«Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղը, ամեն տարվա նման, այսօր էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Սակայն ոստիկանությունը թույլ չի տվել հավաքվել»,-գրել է պարբերականը:
Իրավապաշտպաններն ու Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը բողոքել են ոստիկանության գործողությունների դեմ:
Կազմակերպությունը քիչ անց մամուլի համար հայտարարություն է տարածելու: