Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան առաջ, Աթաթուրքի նկարներով «ցուցահանդես» է բացվել
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև, Վրաստանի հայ համայնքի բողոքի ցույցին նախորդել է Աթաթուրքի նկարներով «ցուցահանդես», հաղորդում է «Ալիք Մեդիան»:
Խորհրդավոր ցուցահանդեսի կազմակերպիչներից ոչ ոք չկա, տեղում միայն ոստիկաններ են:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 14:00-ին, Վրաստանի հայ համայնքի կողմից Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվելու՝ ճանաչման ու հատուցման պահանջով: