Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք ընդդիմադիր գործչի հին գրառումը տարածվել է թուրքական մամուլում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն դեռևս 2013 թվականին Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել, ինչն այսօր դարձյալ հայտնվել է թուրքական մամուլում:
Թուրքական լրատվամիջոցները մեջբերել են քաղաքական գործչի գրառումը, որում նշված է. «Ապրիլի 23-ի հաջորդ օրն ի՞նչ օր էր. իմանալ չցանկացողների համար փոքրիկ հուշում՝ 1915»:
Իշխանամետ հայացքներով հայտնի «Թաքվիմ» պարբերականը, ներկայացնելով նրա հին գրառումը, նշել է. «Ամեն առիթով Թուրքիայի և իսլամի հանդեպ ատելություն տարածող ԺՀԿ Ստամբուլի տարածքային գրասենյակի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն, որը հայտնի է որպես «սկանդալների թագուհի», ևս մեկ անգամ թուրքերի հանդեպ թշնամանքի դրսևորում է ի ցույց դրել»: