Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարեց իրանական նավթի ամբողջական արգելքի մասին
ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգելու իրանական նավթի ներմուծման պատժամիջոցներից ազատումը: Այս քայլն անհանգստացրել է էներգետիկական շուկաները եւ կարող է մտահոգել այնպսիսի խոշոր արտահանողներին, ինչպիսիք են Չինաստանը եւ Հնդկաստանը, գրում է Bloomberg-ը:
«Այս որոշումն ուղղված է նրան, որպեսզի զրոյացվի իրանական նավթի արտահանումը՝ ռեժիմին զրկելով եկամուտների հիմնական աղբյուրից», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները՝ աշխարհի երեք խոշորագույն էներգիայի արտադրողները, մեր ընկերների եւ դաշնակիցների հետ միասին, հանձնառու են համաշխարհային նավթային շուկաների համարժեք մատակարարման ապահովման համար», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ պատժամիջոցներից ազատվելու ժամկետը, որոնք ստացել էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանն ու Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին: