Պարտադիր չէ, որ ես բոլոր հանդիպումներին ներկա լինեմ. Ռեկտորը` վարչապետի հետ հանդիպմանը ներկա չլինելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, հանդիպել Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Politik.am-ի` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ուղղված հարցին, թե ինչու հանդիպմանը ներկա չէր, արդյոք կար նրա ներկայության անհրաժեշտություն, ռեկտորը պատասխանեց. «Պարտադիր չէ, որ ես բոլոր հանդիպումներին ներկա լինեմ: Դա տնտեսագետների ֆորում էր, որին մասնակցել է վարչապետը, հանրապետության տնտեսագետները, պրոֆեսորոդասախոսկան կազմը, պռոռեկտորը նույնպես ներկա է եղել»: