ԱԽ քարտուղարը փորձագետների հետ քննարկել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը վերաբերող հարցեր
Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ԱԽ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը ներկա են եղել՝ Արման Նավասարդյանը, Արմեն Վարդանյանը, Գարիկ Քեռյանը, Գոռ Պետրոսյանը, Լաուրա Սիմոնյանը, Հրանուշ Խառատյանը, Մարիամ Ավագյանը, Միքայել Յալանուզյանը, Ռիչարդ Գիրակոսյանը, Սարո Սարոյանը, Ստյոպա Սաֆարյանը:
Հանդիպմանը ԱԽ քարտուղարը ներկայացրել է առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, այն շրջանակող արժեքների, շահերի, նպատակների ու տեսլականի մասին, ինչպես նաև փորձագետների նախորդ խմբերի հետ հանդիպումների ընթացքում գրանցած արդյունքները։
Հաջորդիվ տեղի է ունեցել բովանդակային հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործիքակազմերի, ժամկետների, բովանդակության և ընթացակարգերի դրանց մշակման մեթոդների, ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով: