Շրի-Լանկայի օդանավակայանում ռումբ են հայտնաբերել
Պայթուցիկը հայտնաբերել են Շրի լանկայի գլխավոր օդանավակայանում: Այս մասին հայտնում է The Sunday Times LK: Ռումբը գտել և վնասազերծել են երկրում տեղի ունեցած պայթյունների սերիայից մի քանի ժամ հետո: Շրի-Լանկայի ռազմաօդային ուժերի տարածած հաղորդագրության համաձայն, պայթուցիկ սարքը հայտնաբերել են զինվորականները պարեկության ընթացքում: Հիշեցնենք, որ Շրի-Լանկայում ապրիլի 21-ի առավոտից պայթյուններ են սկսվել, որոնց թիվը հասել է 8-ի: Ըստ վերջին տեղեկությունների՝ պայթյունների արդյունքում մահացել է 207 մարդ, վիրավորվել՝ 450: