Սուդանի նախկին նախագահի տանից միլիոնավոր դոլարներ են հայտնաբերել
Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի տանից, որը կալանավորվել էր օրեր առաջ եւ տեղափոխվել բանտ՝ կոռուպցիայի եւ այլ հանցադրվագների հետ կապված կասկածանքով, հայտնաբերվել է 351 հազար դոլար եւ 105 միլիոն դոլարին համարժեք սուդանական ֆունտ կանխիկ գումար։ Այս մասին հայտնում է տեղի «Ար-Ռայ ալ-Ամ» պարբերականը։
Գումարը հայտնաբերվել է ռազմական դատախազության կողմից իրականացված խուզարկության արդյունքում։ Այն ի պահ է տրվել Սուդանի Կենտրոնական բանկին։