Զելենսկու թեկնածությունը նախագահական ընտրություններից հանելու հայցը դատարանը մերժել է
Ուկրաինական վեցերորդ վարչական դատարանը դիտարկեց Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Զելենսկու գրանցումը չեղարկելու մասին հայցը, որը ներկայացրել էր փաստաբան և ուկրաինական հասարակական կազմակերպության դիտորդ Անդրեյ Խիլկոն:
Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ն, Կրևի դատարանը Զելենսկու գործողություններն անօրինական չի համարել: Նշվում է, որ Զելենսկու Ֆեյսբուքյան էջում բանավեճի անվճար տոմսեր ստանալու գրանցումն ընտրակաշառք չի կարող համարվել, ինչպես հայտնել էր հայցվորը: Արդյունքում` դատարանը չի բավարարել հայցը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: Մարտի 31-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ Զելենսկին ստացել էր ընտրողների ձայների 30.04 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 15.95 տոկոսը: