ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ երեկոյան զրուցել է Ուկրաինայի նախագահի երկու թեկնածուի՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով շարունակել աջակցել երկրի ինքնիշխանությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերը:
«Պետքարտուղար Պոմպեոն զանգահարել է երկու թեկնածուին, որպեսզի ընդգծի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և կրկին հաստատել է մեր հավատարմությունն աշխատելու նրա հետ, որը ուկրաինացի ժողովրդին կտանի դեպի հաջողության առաջխաղացում, բարգավաճում, ժողովրդավարություն և ազատություն», - գրել է Վոլկերը:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է Պորոշենկոյի և Զելենսկու նախընտրական բանավեճը: Իսկ ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 21-ին: