Տրիպոլիի օդանավակայանը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Օդանավակայանի շրջանում դաժան մարտեր են սկսվել: Զինված բախումներն ազգային համաձայնության կառավարության զինվորականների և Լիբիայի ազգային բանակի միջև բռնկվել են դեպի օդանավակայան տանող ճանապարհի մոտ, սակայն օդանավակայանը չի տուժել:
Նշվում է, հակամարտության երկու կողմն էլ հրետանային զենք և խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառում: Օդանավակայանն արդեն մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել հակամարտող կողմերի միջև: Մինչև վերջերս այնտեղ վերահսկողություն էին իրականացնում Տրիպոլիի կառավարության զորքերը: