Դաժան մարտեր են սկսվել Տրիպոլիի օդանավակայանի մոտակայքում
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանի շրջանում դաժան մարտեր են սկսվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Afrigatenews-ին:
Աղբյուրի տվյալներով՝ զինված բախումները ազգային համաձայնության կառավարության զինվորականների և Լիբիայի ազգային բանակի միջև բռնկվել են դեպի օդանավակայան տանող ճանապարհի մոտ:
Ինչպես հաղորդվում է, հակամարտության երկու կողմն էլ հրետանային զենք և խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառում:
Օդանավակայանն արդեն մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել հակամարտող կողմերի միջև: Մինչև վերջերս այնտեղ վերահսկողություն էին իրականացնում Տրիպոլիի կառավարության զորքերը: