1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 օգոստոսի 2019թ., 00:00
Նավալնին ազատ է արձակվել Դաղստանում 28-ամյա պաշտոնյան կենսաթոշակ ստանալու համար կեղծել է տարիքը՝ այն մեծացնելով 34 տարով Ես ուզում եմ ռևանշ անցկացնել Նուրմագամեդովի հետ և վերադարձնել իմ տիտղոսը. Քոնոր Մաքգրեգոր Հաշվե՞լ եք, թե քանի երեխա է անոմալիաներով ծնվելու. ջերմուկցի բժիշկը՝ վարչապետի խոսնակին Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ Անասունի գողությունները մեր լեռներում չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ. Եզդի բնակչի բաց նամակը՝ Փաշինյանին Արջերի ընտանիքն անվրդով շրջել է Կամչատկայի փողոցներով Բակո Սահակյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը քննարկել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր Ռուսաստանը և ԱՄՆ-ը ՄԱԿ-ում մեղադրանքներ են փոխանակել Բրազիլիայի նախագահը մեղադրել է Մակրոնին նեոգաղութատիրության համար Քիմ Քարդաշյանի դուստրը վախեցրել է մայրիկի երկրպագուներին (տեսանյութ) «Սա ի՞նչ կուլտուրա է, ո՞նց կարելի ա էսքան արհամարհել ժողովրդին». Ջերմուկցիները դժգոհ են Ջերմուկում Փաշինյանի հանդիպումների ֆորմատից Մինչեւ հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել. Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի. Փաշինյան Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում. բնակվում է Ձորաղբյուրում. Երրորդ նախագահի գրասենյակ Մաքուր օդից եք խոսում, բա խի՞ եք տանը ծխախոտով. Փաշինյանը նկատողություն արեց Կա ամենօրյա մանիթորինգ, պիտի հասկանանք՝ այդ հանքն ինչ ազդեցություն ունի հողի, ջրի, աղմուկի վրա. Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչուհուն Լիտվան Amazon-ին կոչ է արել դադարեցնել սովետական խորհրդանիշներով հագուստի վաճառքը Երկրի ամենամեծ գրախանութը ՀՀ հպարտ քաղաքացիներին առաջարկում է «Երրորդ սեռ» գիրքը Ջերմուկի բնակիչները փակեցին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ Ամեն ինչ չի տեղավորվել. Մոնիկա Բելուչիի համար սխալ չափսի լողազգեստ են ընտրել Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի կտակի մասին Չե՞ք կարծում, որ Էլարդ- զեկույցում կան բազմաթիվ հիմքեր քրգործեր հարուցելու համար. ՀԲՃ-ն հարցադրումներ է ներկայացնում Ինչպես ՀԱԿ-ի Զոյայի դուստրը հայտնվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռին Գրելանդիայի հալչող սառույցները կարող են «մոլորակի վերջը» դառնալ Արտարժույթների փոխարժեքները՝ այսօր Ռոնալդուն չի բացառել, որ կմասնակցի 2022թ․ աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ն պաշտոնապես հետ է կանչել Թուրքիային արված իր առաջարկը Patriot հրթիռային համակարգի գնման մասին Արթուր Աբրահամը որդու հետ «Հանրապետականում» երկրպագել է «Արարատ-Արմենիային» (լուսանկար) Շոգը չի նահանջում Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ջերմուկ Դասախոս-նկարիչը լողափի մանրաքերերից հայտնի գլուխգործոցներ է վերստեղծել ՀՀ-ում եռացող ներքաղաքական կրքերն աննկատ թողեցին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող կարևոր իրադարձությունը Եվրոպայի լիգա․ Օրվա բոլոր արդյունքները, գոլերը եւ վտանգավոր պահերը (տեսանյութեր) US Open․ Առաջին շրջանում՝ Սերենա Ուիլյամս vs Մարիա Շարապովա Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար Չինաստանը դեմ է միասեռական ամուսնություններին Ամերիկացին օգնության ցանկացած խնդրանքի պատասխանում է «այո» Վարդան Մինասյան․ Գոհացրեց մեր թիմի բնավորությունը «Դյուդելանժի» մարզիչ․ «Արարատ-Արմենիան» հզոր մրցակից էր Հայաստանի Անկախության հռչակագիրը 29 տարեկան է «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը․ Ռուբեն Հայրապետյան Տնտեսության կանաչ ու «մնացած» ոլորտները զարգացնելը բարդ գործ դուրս եկավ Տավուշի մարզում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Երեւանի փոխքաղաքապետը Գյումրիում քաղաքապետի ընտրություններին կլինի իշխանության թեկնածուն Վենետիկում անհաջող կամրջի համար ճարտարապետին տուգանել են 78 հազար եվրոյով Իշխանությունը չի կայացել, անհասկանալի վիճակում է. սա «պռավալ» է. Ստեփան Մարգարյան (տեսանյութ) Սեյրան Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են. «Դու քանի՞ գլխանի ես» «Պետք է շատ հստակ հասկանալ, որ Հայաստանը պետություն է, ոչ թե ստարտափ». Շահնազարյան (տեսանյութ) Ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը եւ այլ ապրանքներ կթանկանան Ֆոնդային բորսա­յում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է Սեյրան Սարոյանից շատերն են երես թեքել. Անգամ քրեական հեղինակություններն աշխատում են «հեռու խաղալ» Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի «Արարատ-Արմենիայի» երկրպագուները տոնում են հաղթանակը «Արարատ-Արմենիա»-ի հանդերձարանը հաղթանակից հետո (լուսանկար) Պենտագոնի ղեկավարը հաստատել է բեն Լադենի որդու մահը Նիկոլը գործի է դնում «հավատարիմ սորոսականներին»․ Կարեն Վրթանեսյան ԵՄ-ը դեմ է G7-ի առաջնորդների բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Մարիա Զախարովան կրկին պարում է (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին» (տեսանյութ) Մեր ընտրությունները միշտ անցել են բաց և թափանցիկ ձևով. Ով ուզում է, թող գա. Դավիթ Բաբայան Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Ղարաբաղի մասին փաստաթղթի կապակցությամբ Քուրդ զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա Երևանում արգելակման կոճղակներ կարտադրվեն Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Որսը թույլատրվել է միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին․ նախարարը ստորագրել է հրաման Կրեմլը՝ Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկության մասին. Ռուսաստանը նման միջազգային շոփինգով չի զբաղվում Արմեն Սարգսյանը՝ Ամուլսարի մասին Ռուսաստանում առեւտրային ցանցի աշխատակիցը մահացել է խորհրդակցության ժամանակ թմրանյութի չարաշահումից Չինաստանը Պենտագոնի «թիվ մեկ առաջնահերթությունն է». Մարկ Էսփեր Ջոնսոնը կարծում է, որ Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում Պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը. ԿՀ-ների հայտարարությունը ԱՄՆ-ն մինչև 5 միլիոն դոլար է խոստացել «Իսլամական պետության» երեք առաջնորդների մասին տեղեկատվության համար Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը այցելել է Հայաստան Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակը կերակրել է պատգամավորներից մեկի երեխային Զախարովան խոստացել է «եղբայրական» խորհուրդ տալ Զելինսկիին
Հարցում

Այսօր Հիսուս Քրիստոսի հարության օրն է

Քրիստոնեական ողջ աշխարհի համար ամենամեծ եւ սիրելի տոնը Զատիկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն ամեն տարի նրա նշելու օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը (մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 25-ը)։

Տոնի անվանումը ծագում է հրեական «պասեք» բառից։


Պասեքը հրեաների կողմից տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատում է իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։

Հավատացյալների համար Զատիկը (Easter) Քրիստոսի հարության տոնն է։

Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր–ցերեկն իրարից զատելու իմաստով։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):


Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

website by Sargssyan