Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային
միջոցների համար:
Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար ավտոճանապարհը դեռևս փակ է: