Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին դատապարտվել է 36 ամիս պայմանական ազատազրկման
Լիմայի դատարանը Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն դատապարտել է 36 ամիս պայմանական ազատազրկման: Այս մասին գրված է դատարանի պաշտոնական թվիթերի էջում:
Երկրի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Դատարանը Կուչինսկու նկատմամբ կալանքի որոշում էր կայացրել ապրիլի 10-ին: Իսկ ավելի վաղ նրան արգելել էին լքել երկիր տարածքը մինչև հետաքննության ավարտը: