Տեղի է ունեցել Իմամօղլու-Էրդողան առաջին հանդիպումը
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնն ստանձնած Էքրեմ Իմամօղլուն դիմավորել է Ստամբուլ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Sputnik ռադիոկայաը՝ նշելով, որ սա Իմամօղլուի առաջին հանդիպումն է որպես Ստամբուլի քաղաքապետ Թուրքիայի նախագահի հետ։
Նշենք, որ Էրդողանը, Ռուսաստան կատարած այցից հետո վերադառնալով տուն, այցելել էր Ստամբուլ, որտեղ էլ տեղի էր ունեցել իր և ընդդիմադիր Իմամօղլուի հանդիպումը։
Նշենք, որ օրեր առաջ Իմամօղլուին լրագրողները հարցրել էին, թե արդյոք կդիմավորի Էրդողանին օդանավակայանում, ինչին պատասխանել էր, որ ինչ գործառույթներ էլ որ ունենա, կատարելու է առանց բացառության։