1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 օգոստոսի 2019թ., 00:00
Մեր արոտները ստիպողաբար են վաճառվել «Լիդիանին». Գնդեվազի բնակիչը պատրաստ է հետ վերադարձնել 4 մլն դրամը Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ Նավալնին ազատ է արձակվել Դաղստանում 28-ամյա պաշտոնյան կենսաթոշակ ստանալու համար կեղծել է տարիքը՝ այն մեծացնելով 34 տարով Ես ուզում եմ ռևանշ անցկացնել Նուրմագամեդովի հետ և վերադարձնել իմ տիտղոսը. Քոնոր Մաքգրեգոր Հաշվե՞լ եք, թե քանի երեխա է անոմալիաներով ծնվելու. ջերմուկցի բժիշկը՝ վարչապետի խոսնակին Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ Անասունի գողությունները մեր լեռներում չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ. Եզդի բնակչի բաց նամակը՝ Փաշինյանին Արջերի ընտանիքն անվրդով շրջել է Կամչատկայի փողոցներով Բակո Սահակյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը քննարկել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր Ռուսաստանը և ԱՄՆ-ը ՄԱԿ-ում մեղադրանքներ են փոխանակել Բրազիլիայի նախագահը մեղադրել է Մակրոնին նեոգաղութատիրության համար Քիմ Քարդաշյանի դուստրը վախեցրել է մայրիկի երկրպագուներին (տեսանյութ) «Սա ի՞նչ կուլտուրա է, ո՞նց կարելի ա էսքան արհամարհել ժողովրդին». Ջերմուկցիները դժգոհ են Ջերմուկում Փաշինյանի հանդիպումների ֆորմատից Մինչեւ հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել. Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի. Փաշինյան Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում. բնակվում է Ձորաղբյուրում. Երրորդ նախագահի գրասենյակ Մաքուր օդից եք խոսում, բա խի՞ եք տանը ծխախոտով. Փաշինյանը նկատողություն արեց Կա ամենօրյա մանիթորինգ, պիտի հասկանանք՝ այդ հանքն ինչ ազդեցություն ունի հողի, ջրի, աղմուկի վրա. Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչուհուն Լիտվան Amazon-ին կոչ է արել դադարեցնել սովետական խորհրդանիշներով հագուստի վաճառքը Երկրի ամենամեծ գրախանութը ՀՀ հպարտ քաղաքացիներին առաջարկում է «Երրորդ սեռ» գիրքը Ջերմուկի բնակիչները փակեցին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ Ամեն ինչ չի տեղավորվել. Մոնիկա Բելուչիի համար սխալ չափսի լողազգեստ են ընտրել Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի կտակի մասին Չե՞ք կարծում, որ Էլարդ- զեկույցում կան բազմաթիվ հիմքեր քրգործեր հարուցելու համար. ՀԲՃ-ն հարցադրումներ է ներկայացնում Ինչպես ՀԱԿ-ի Զոյայի դուստրը հայտնվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռին Գրելանդիայի հալչող սառույցները կարող են «մոլորակի վերջը» դառնալ Արտարժույթների փոխարժեքները՝ այսօր Ռոնալդուն չի բացառել, որ կմասնակցի 2022թ․ աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ն պաշտոնապես հետ է կանչել Թուրքիային արված իր առաջարկը Patriot հրթիռային համակարգի գնման մասին Արթուր Աբրահամը որդու հետ «Հանրապետականում» երկրպագել է «Արարատ-Արմենիային» (լուսանկար) Շոգը չի նահանջում Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ջերմուկ Դասախոս-նկարիչը լողափի մանրաքերերից հայտնի գլուխգործոցներ է վերստեղծել ՀՀ-ում եռացող ներքաղաքական կրքերն աննկատ թողեցին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող կարևոր իրադարձությունը Եվրոպայի լիգա․ Օրվա բոլոր արդյունքները, գոլերը եւ վտանգավոր պահերը (տեսանյութեր) US Open․ Առաջին շրջանում՝ Սերենա Ուիլյամս vs Մարիա Շարապովա Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար Չինաստանը դեմ է միասեռական ամուսնություններին Ամերիկացին օգնության ցանկացած խնդրանքի պատասխանում է «այո» Վարդան Մինասյան․ Գոհացրեց մեր թիմի բնավորությունը «Դյուդելանժի» մարզիչ․ «Արարատ-Արմենիան» հզոր մրցակից էր Հայաստանի Անկախության հռչակագիրը 29 տարեկան է «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը․ Ռուբեն Հայրապետյան Տնտեսության կանաչ ու «մնացած» ոլորտները զարգացնելը բարդ գործ դուրս եկավ Տավուշի մարզում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Երեւանի փոխքաղաքապետը Գյումրիում քաղաքապետի ընտրություններին կլինի իշխանության թեկնածուն Վենետիկում անհաջող կամրջի համար ճարտարապետին տուգանել են 78 հազար եվրոյով Իշխանությունը չի կայացել, անհասկանալի վիճակում է. սա «պռավալ» է. Ստեփան Մարգարյան (տեսանյութ) Սեյրան Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են. «Դու քանի՞ գլխանի ես» «Պետք է շատ հստակ հասկանալ, որ Հայաստանը պետություն է, ոչ թե ստարտափ». Շահնազարյան (տեսանյութ) Ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը եւ այլ ապրանքներ կթանկանան Ֆոնդային բորսա­յում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է Սեյրան Սարոյանից շատերն են երես թեքել. Անգամ քրեական հեղինակություններն աշխատում են «հեռու խաղալ» Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի «Արարատ-Արմենիայի» երկրպագուները տոնում են հաղթանակը «Արարատ-Արմենիա»-ի հանդերձարանը հաղթանակից հետո (լուսանկար) Պենտագոնի ղեկավարը հաստատել է բեն Լադենի որդու մահը Նիկոլը գործի է դնում «հավատարիմ սորոսականներին»․ Կարեն Վրթանեսյան ԵՄ-ը դեմ է G7-ի առաջնորդների բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Մարիա Զախարովան կրկին պարում է (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին» (տեսանյութ) Մեր ընտրությունները միշտ անցել են բաց և թափանցիկ ձևով. Ով ուզում է, թող գա. Դավիթ Բաբայան Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Ղարաբաղի մասին փաստաթղթի կապակցությամբ Քուրդ զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա Երևանում արգելակման կոճղակներ կարտադրվեն Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Որսը թույլատրվել է միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին․ նախարարը ստորագրել է հրաման Կրեմլը՝ Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկության մասին. Ռուսաստանը նման միջազգային շոփինգով չի զբաղվում Արմեն Սարգսյանը՝ Ամուլսարի մասին Ռուսաստանում առեւտրային ցանցի աշխատակիցը մահացել է խորհրդակցության ժամանակ թմրանյութի չարաշահումից Չինաստանը Պենտագոնի «թիվ մեկ առաջնահերթությունն է». Մարկ Էսփեր Ջոնսոնը կարծում է, որ Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում Պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը. ԿՀ-ների հայտարարությունը ԱՄՆ-ն մինչև 5 միլիոն դոլար է խոստացել «Իսլամական պետության» երեք առաջնորդների մասին տեղեկատվության համար Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը այցելել է Հայաստան
Հարցում

Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը. կուտակային կենսաթոշակային համակարգի 5 տոկոսը 2,5 տոկոս դարձնելո՞ւ

«168 ժամը» գրում է. «Մոտենում է իշխանափոխության մեկ տարին։ Թավշյա հեղափոխության ձեռքբերումների առումով նոր իշխանությունը հպարտանալու շատ բան չունի։ Հասարակությունը շարունակում է նույնքան վատ ապրել, ինչպես մինչև իշխանափոխությունը։ Ավելին՝ սոցիալական վիճակը Հայաստանում մի բան էլ վատացել է։ Մարդիկ ոչ միայն չեն զգում, այլև չեն տեսնում այն տնտեսական ու սոցիալական ձեռքբերումները, որոնք խոստանում էին թավշյա հեղափոխության առաջնորդները։

Ու հիմա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի համոզել, որ կատարել է իր տված խոստումները, դրանից իրականությունը չի փոխվում։ Հեղափոխության օրերին փողոց դուրս եկած քաղաքացիներին վստահեցնում էին, որ իշխանափոխությունից հետո լավ են ապրելու։ Բայց այդ հույսերն այդպես էլ չեն արդարանում։ Այն, ինչ ներկայացվում է կառավարության ձեռքբերումների առումով, շատ հեռու է իրականությունից։

Հեղափոխության օրերին ահա թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման մասին։

«Ես այսօր այս հանրահավաքի առաջ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Սերժի հեռացումից հետո պետական աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում` ընտանիք պահելու համար։ Բայց սա չի նշանակում, թե միայն նրանց աշխատավարձը պիտի բարձրացվի»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է անցած տարվա ապրիլի 19-ին կայացած հանրահավաքում։

Դրանից մեկ տարի անց փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե խոստումը կատարվել է։

«Բարձրացել է շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ»,- ֆեսբյուքյան իր էջում գրում է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը։ Կուտակային կենսաթոշակների համակարգի պարտադիր 5 տոկոսը 2,5 տոկոս դարձնե՞լն է աշխատավարձի բարձրացումը։ Եթե սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած աշխատավարձի բարձրացումը, ապա այլ բան անիմաստ է ասել։

Մի՞թե այդ 2,5 տոկոսն էր պակասում պետական համակարգում ընդգրկված քաղաքացիներին, որպեսզի այլևս շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեին բետոն թափել սրա-նրա հայաթում` ընտանիք պահելու համար։

Իսկ մնացած 300-350 հազար աշխատողնե՞րը։ Թե՞ նրանց չէր վերաբերում աշխատավարձերի բարձրացման խոստումը։ Ավելին՝ նույն կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու պատճառով բազմաթիվ աշխատող քաղաքացիների փաստացի եկամուտները նույնիսկ նվազել են։ Ինչո՞ւ սրա մասին ոչինչ չի ասվում։

Ու որքան էլ վարչապետը հայտարարի աշխատավարձերի բարձրացման ոլորտում իր կառավարության լուրջ ձեռքբերումների կամ ոստիկանության ու պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերի 20-30 տոկոս աճի մասին, միևնույն է, պաշտոնական ցուցանիշներն այլ բան են ասում։ Վիճակագրական ծառայության տվյալները փաստում են, որ վերջին մեկ տարում Հայաստանում միջին աշխատավարձը պետական համակարգում բարձրացել է ընդամենը 2,6 տոկոսով։

Սա աշխատավարձի բնականոն աճ է, որն ամեն տարի էլ լինում է, և դա կառավարության ղեկավարի շնորհքը չէ։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարվա սկզբին աշխատավարձերի աճի տեմպը նույնիսկ նվազել է։ Այն շատ ավելի ցածր է, քան մինչև իշխանափոխությունն էր։

«Այս տարվա հուլիսի 1-ից բարձրանում է՝ զինվորականների, սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձը»,- ասում է վարչապետը։

Խոսքն աշխատավարձի 10 տոկոս ավելացման մասին է, որը, դեռ հայտնի չէ՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չնայած, եթե նույնիսկ այդպես լինի, հազիվ թե կարելի է կարծել, որ դրանով լուրջ խնդիր է լուծվում։ 5 կամ 10 հազար դրամը մեծ բան չի փոխում այդ մարդկանց սոցիալական վիճակի մեջ։ Առավել ևս, եթե հաշվի առնենք գնաճի այն տեմպը, որը կա հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


website by Sargssyan